Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի բանակցություններն ամենաինտենսիվն էին վերջին տարիների ընթացքում՝ «РИА Новости»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ «Կողմերը քննարկել են համանախագահների ներկայացրած օրակարգը։ Քննարկվել են 2019-ին ներկայացված առաջարկություններ, մասնավորապես՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, հումանիտար փոխանակումը, կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը, հատկապես՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն ու տարրերը, բանակցային գործընթացի ակտիվացմանը վերաբերող հարցեր։ Նախարարները համաձայնության են հասել մոտ ապագայում կրկին հանդիպելու վերաբերյալ», - ասել է Աբդուլաևան: