Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արմեն Աշոտյան. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել

Արմեն Աշոտյան. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել
31.01.2020 | 14:59

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Բանակցային մարաթոնն եզրափակող 3 հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ներ, պարզ է դառնում, որ.


1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել։
2. Սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։
3. Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնացորդային հիշատակման է արժանացել, այն էլ՝ բացառապես Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
4. Մինսկի խումբը կոչ է արել պահել բանակցությունների կոնֆիդենցիալության սկզբունքը, այսպիսով կշտամբելով փաշինյանական զեղումները Կապանում։
5. Վերջին կոչը Հայաստանի իշխանությունները հետայսու օգտագործելու են «մենք ուզում էինք թափանցիկ լինել, բայց համանախագահները դեմ են» մնջախաղը բեմադրելու համար։
6. Հաղորդագրությունից հասկանալի չէ ամենակարեւորը՝ կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների շուրջ կոնկրետ գործընթացները։
Ինչպես կասեր «դասականը», սատանան մանրուքների մեջ է»:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ