Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
31.01.2020 | 15:02

ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խթանմանը՝ Twitter-ում հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ԱՄՆ-ը լի է վճռականությամբ՝ աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ