Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից
31.01.2020 | 15:07

Հայաստանը Չինաստանից ախտորոշիչ թեստեր կստանա՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար՝ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդեն ասվել է, որ բժշկական ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոշիչ թեստը նոր է մշակվում։ Սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք չինական մի արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար։ Դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որ անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն», - ասաց նախարարը։ Նա նշեց, որ այդ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում։ «Մինչ օրս թե՛ ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են այդ ախտանիշները՝ փռշտոց, հազ, թե՛ Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, նրանց մոտ կորոնավիրուսին բնորոշ կլինիկա չի եղել։ Նրանց մոտ եղել է սովորական գրիպի վիրուս։ 99,9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին Հայաստանում որևէ դեպք չունենք», - ասաց Արսեն Թորոսյանը։


Նա տեղեկացրեց նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է տեղի ունեցել այսօր, քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրում որոշում կկայացվի և ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես կգա։

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ