Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ստոկհոլմի պատկերասրահից Սալվադոր Դալիի 10 բրոնզե քանդակ են գողացել

Ստոկհոլմի պատկերասրահից Սալվադոր Դալիի 10 բրոնզե քանդակ են գողացել
31.01.2020 | 15:10

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական պատկերասրահներից մեկից իսպանացի հանրահայտ գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալիի 10 բրոնզե քանդակ են գողացել, հայտնում է Dagens Nyheter-ը: Ըստ Couleur պատկերասրահի ղեկավար Պեդեր Էնսթրոմի` անհայտ անձինք գիշերը ներթափանցել են շենք, որտեղ ցուցադրությունն է տեղի ունեցել, և գողացել հայտնի նկարչի 10 կամ 12 աշխատանք: Քանդակները գնահատվում են մոտ 200-500 հազար կրոն (20-50 հազար եվրո): «Գողացված աշխատանքների ընդհանուր արժեքը 3-4 միլիոն կրոն է (մոտ 300-400 հազար եվրո)»,-նշել է Էնսթրոմը: Գողության մասին հայտնի է դարձել գիշերը ժամը 4-ին: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ