Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հրանտ Բագրատյան. Ճիշտ չէ՞ր լինի 100 մլն-ը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման վրա

Հրանտ Բագրատյան. Ճիշտ չէ՞ր լինի 100 մլն-ը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման վրա
31.01.2020 | 15:12

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Վերջին շրջանում հանրությունը տեղեկացվեց ռուսական «ՍՈՒ-30» 4 կործանիչների ձեռքբերման մասին։ Երկրի ղեկավարությունը նույնիսկ շտապեց ֆոտոսեսիա անցկացնել նոր ստացված «գույքի» հետ։ Պե՞տք էին այդ ինքնաթիռները մեզ և դրանց ձեռքբերումը ֆինանսապես արդարացվա՞ծ է։ 4 ոչ նոր կործանիչների (4+ տեխնոլոգիա) հայտնվելը ՀՀ սպառազինության համակարգում պետք է բացառապես հիմնավորել ՀՀ պաշտպանական դոկտրինայի դիրքերից։ Կ՞ա նման փաստաթուղթ։ Չգիտեմ։ Համենայն դեպս, ՀՀ ներկայիս իշխանավորներից ոչ ոք չի ասել, որ կործանիչների ձեռք բերումը նախատեսված է դրանով։ Դատելով մամուլում հրապարակված պաշտոնական տեղեկատվությունից` կործանիչները ձեռք ենք բերվել ՌԴ ներքին գներով։ Նկատի ունենալով МАКС օդային շոուի ընթացքում ՌԴ ՊՆ կողմից ինքնաթիռների ձեռք բերման պաշտոնապես հրապարակված գները` ստացվում է, որ յուրաքանչյուր ինքնաթիռի համար ՀՀ վճարել է շուրջ 1.5 մլրդ ռուբլի կամ 25 մլն դոլար (ընդամենը շուրջ 100 մլն դոլար)։ Դրա հետ կապված կա 2 հարց։


1. Ի՞նչն ենք մենք կործանելու առաջիկա պատերազմում։ Ադրբեջանական բանակի կրակային հզորությունն առնվազն 2.3 անգամ գերազանցում է մեր հնարավորությունները. 450 տանկը (որից 100-ը T-90, իսկ մնացածը Իսրայելի կողմից մոդեռնիզացված T-72-եր), 2000 БТР և БМП-ն (այդ թվում հարավաֆրիկյան), 700 հրետանական համակարգերը, ռուսական (այդ թվում՝ Солнцепек, չեխական հրթիռային համակարգերը, բելառուսական Պոլոնեզները, թուրքական Կասիրգաները), 120 ինքնաթիռներն ու 150 ուղղաթիռները մեծ ուժ են մեր համեմատությամբ։ Դրան պետք է ավելացնել առնվազն մի քանի հազար դրոն։
Բարեբախտաբար, մենք ունենք լավ դաշնակից. լեռները։ Անշուշտ, մեր տրամադրության տակ կան ստրատեգիական, մեծ հեռավորության (300 կմ և ավել) հրթիռներ և այլ հնարավորություններ։ Հիմա հասկանանք. ի՞նչ են անելու այդ 4 կործանիչները։ Ընդամենը 4-ը։ Կործանելո՞ւ են այդ համակարգերը։ Իհարկե՝ ոչ։ Հակառակորդն ունի բարձր ճշգրտության և տարբեր բարձրությունների վրա անթերի աշխատող ԱՍԱ, բելառուսական Բուգ, իսրայելական Բարակ - 8, ռուսական Ս-300 Ֆավորիտ ՀՕՊ համակարգեր։ Մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես։ Միթե ավելի ճիշտ չէր լինի 100 մլն-ը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա։


2. Նշված 100 մլն-ից սոսկ մի մասն է վճարվել այսպես կոչված «կոռուպցիոն» փողերով։ Մյուս մասի համար վճարումն անհայտ ձևով է կատարվել։ Եվ այստեղ հարց կա. կարո՞ղ է պարտք եք վերցրել։ ԱԺ-ն այդ մասին գիտի՞, հաստատե՞լ է»։

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ