Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 1-ին

Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 1-ին
31.01.2020 | 22:57

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ քննարկելու երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը: Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ին:


Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ