Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն են արձանագրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկու հիվանդներն էլ Չինաստանից են եկել Ռուսաստան: «Կառավարությունը սկսում է տարհանել Ռուսաստանի քաղաքացիներին համաճարակի կենտրոն Ուհանից», - հայտարարել է փոխվարչապետ, նոր վարակի հարցով միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տատյանա Գոլիկովան: Վարչապետ Միշուստինի հանձնարարականով Ռուսաստանը փակել է Չինաստանի հետ սահմանը: