Փետրվարի 1-ից մարտի 31-ը կասեցվում է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ազատ ռեժիմը՝ հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է ՉԺՀ քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը», - ֆեյսբուքում գրել է նա: