Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերությունները

Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերությունները
31.01.2020 | 23:05

Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ:
Փաշինյանը նշել է, որ երկու երկրները չեն կարող պարծենալ առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակով, և դրա համար կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ. «Բայց կարծում եմ, որ մենք պետք է, և հատկապես 21-րդ դարում դա հաստատ լուծվող հարց է, բարձրացնենք մեր տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության մակարդակը, և իհարկե, ես պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ: Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առևտրատնտեսական կապերի հարցը, քանի որ վստահ եմ՝ մյուս ուղղություններով մենք որևէ խնդիր չունենք և չենք ունենա»: Կիկուն ասել է, որ մեծ ներուժ կա տնտեսական կապերը զարգացնելու համար. «Մենք կարող ենք տարբեր ուղղություններով խթանել մեր փոխգործակցությունը և նոր ազդակ հաղորդել»: Հայաստանի և Մոլդովայի վարչապետերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ