Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փաշինյան - Միշուստին հանդիպումը

Փաշինյան - Միշուստին հանդիպումը
31.01.2020 | 23:06

Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի կառավարության աջակցությունը երկրի տնտեսական զարգացմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալմաթիում հանդիպելով ՌԴ վարչապետին: Սա Փաշինյանի առաջին հանդիպումն է Միխայիլ Միշուստինի հետ, որ պաշտոնը ստանձնել է շաբաթներ առաջ:


«Իհարկե, մեր երկրների, մեր կառավարությունների միջև մշտապես եղել են և կլինեն լավ, ջերմ հարաբերություններ: Միաժամանակ, կարծում եմ՝ մենք միշտ կարող ենք դրանք նոր մակարդակի բարձրացնել, և հուսով եմ, որ համագործակցելով կարող ենք հասնել դրան», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Միշուստինի հետ մոտ ապագայում կհանդիպի Երևանում, որտեղ այս տարի կանցկացվի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերից մեկը:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ