Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան մտադիր է ռազմակայան կառուցել Լիբիայում

Թուրքիան մտադիր է ռազմակայան կառուցել Լիբիայում
31.01.2020 | 23:07

Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) հետ՝ Տրիպոլիի մերձակայքում ռազմակայանի կառուցման վերաբերյալ՝ տեղեկացրել է «Al Arabiya»-ն՝ հղում անելով անանուն ռազմական աղբյուրներին: Այնտեղ նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ նշանակության ջոկատայիններին և Թուրքիայի ՌԾՈւ ստորաբաժանումները, ստեղծել թռիչքուղի և վերազինել շփման կետ: ԱՀԿ-ն Անկարայի հետ քննարկում է թուրքական ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր գնելու հարցը:


«Al-Arabiya»-ն՝ հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդել է, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Սոմալիից և Քենիայից Լիբիա և ԱՀԿ-ի հետ առաջին գործարքը կնքել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ