Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հինգ երկիր միացել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հինգ երկիր միացել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին
31.01.2020 | 23:18

Հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մեխանիզմին՝ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում ապօրինի երկրաբանական հետախուզական աշխատանքներ կատարելու համար՝ ասված է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ:

«Թեկնածու երկրները` (ԵՄ-ին անդամակցելու համար) Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, Իսլանդիան, որը Եվրոպական տնտեսական տարածքի անդամ է, միացել են այդ որոշմանը», - ասվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ այժմ նշված երկրները ստիպված կլինեն համակարգել իրենց քաղաքականությունն այս որոշման հետ: Մեխանիզմը, որը ԵՄ-ն հաստատել էր 2019-ի նոյեմբերին, թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն անձանց և ընկերությունների դեմ, որ պատասխանատու են ածխածնի պաշարների հետախուզման հորատման գործողությունների համար, որոնք Կիպրոսի կողմից թույլատրված չեն, իր տարածքային ջրերում, բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային շելֆերում: Բացի այդ, այն անհատները և ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիային այս գործունեության համար, կարող են պատժամիջոցների ենթարկվել:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ