Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բորիս Ջոնսոն. ԵՄ-ից դուրս գալը կդառնա Մեծ Բրիտանիայի միավորման ու նորացման նոր փուլի սկիզբը

Բորիս Ջոնսոն. ԵՄ-ից դուրս գալը կդառնա Մեծ Բրիտանիայի միավորման ու նորացման նոր փուլի սկիզբը
31.01.2020 | 23:34

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալը նոր փուլի սկիզբ է բոլոր բրիտանացիների կյանքում, որը պետք է ընթանա միավորման ու նորացման նշանաբանի ներքո՝ ասված է Ջոնսոնի ուղերձում, որը տարածել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:


Վարչապետը պետք է ելույթ ունենա Լոնդոնի ժամանակով ժամը մոտ 22:00-ին՝ այն պահից մեկ ժամ առաջ, երբ Մեծ Բրիտանիան պաշտոնապես կլքի Եվրամիությունը, որի կազմում անցկացրել Է 47 տարի և մեկ ամիս: «Ամենակարևորը, որ պետք է ասենք այսօր, այն է, որ սա է ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Սա այն պահն է, երբ լուսաբացը ներխուժում է, և վարագույրը բարձրանում է նոր գործողություն սկսելու համար: Սա է իրական ազգային նորացման և փոփոխության պահը», - ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ: Վարչապետի կարծիքով՝ երկրի տարբեր շրջանները պետք է զարգացնել: «Սա նոր դարաշրջանի արշալույսն է, որում մենք այլևս չեն համաձայնի, որ ձեր ու ձեր ընտանիքների կյանքում հնարավորությունները կախված լինեն, թե երկրի որ մասում եք դուք ապրում: Սա այն պահն է, երբ մենք սկսում ենք միավորվել ու հասնել նոր մակարդակի»,- ասված է Ջոնսոնի ուղերձում: «Մեր՝ որպես կառավարության դերը, իմ աշխատանքը պետք է կայանա նրանում, որ միավորենք մեր երկիրն ու առաջ տանենք»:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ