Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեն Սիմոնյանից պահանջում են 100 դրամ

Ալեն Սիմոնյանից պահանջում են 100 դրամ
31.01.2020 | 23:40

Քաղաքացի Նանե Արզումանյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նանե Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։ Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին եւ խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները։ Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»,– գրել է նա։

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ