Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո՝ հայտնել է Կիջի կառավարական պալատը: Իտալիայում արտակարգ դրությունը կշարունակվի վեց ամիս։ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 30-ի երեկոյան Հռոմում մամուլի ասուլիսում հայտնել է, որ երկիրը դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո: Կոնտեն նաև հստակեցրել է, որ նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է երկու չինացի զբոսաշրջիկների մոտ: Նրանք Հռոմում վատ են զգացել և հոսպիտալացվել են։