Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը. իմքայլականները մերժել են առաջարկը

ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը. իմքայլականները մերժել են առաջարկը
01.02.2020 | 14:04

«Հրապարակը» գրում է. «Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել՝ 2-րդը, օրենսդրական բարեփոխումների նախագիծ պետք է մշակեն։ Նախօրեի քննարկմանը իշխանականների և ԲՀԿ-ական Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջև միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։ Ներկա են եղել նաև ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Դեկտեմբերի 9-ին աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով հայտեր ներկայացնել նաև հկ-ներին ու փորձագետներին, պայմանով, որ առնվազն 5 տարվա գործունեության փորձ և 2015-ի դեկտեմբերից առայսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։ ԲՀԿ-ականները տեղեկացրել են, որ իրենց են դիմել տասնյակ հկ-ներ՝ դժգոհելով, որ հայտերի ընդունման հայտարարությունը պատշաճ չի տարածվել, ժամկետը կարճ է եղել, չեն հասցրել դիմել, ուստի խնդրում են իրենց ևս ներգրավել, նաև՝ հանել հկ-ների առաջ դրված պայմանները։ Իմքայլականները մերժել են այս առաջարկը և հաստատել իրենց դիմած հկ-ների ցուցակը՝ 15 հկ և 4 փորձագետ։


«Մենք, ծանոթանալով այդ ցուցակում ընդգրկված հկ-ների կազմին, որոշեցինք բոյկոտել», - ասաց Շաքե Իսայանը՝ չմանրամասնելով, թե որ հկ-ներն են ընդգրկվել. «Փակ քննարկում է՝ կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»։ ԲՀԿ-ն որոշել է հարցը քննարկել խմբակցությունում, որպեսզի հասկանան հետագա քայլերը։ Նրանք առաջարկել են նաև քննարկումը բացել լրատվամիջոցների համար, պատասխանել են՝ դեռ այդ փուլը չէ։ Ի դեպ, ԼՀԿ-ն նիստին չի մասնակցել՝ զբաղվածության պատճառաբանությամբ»:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ