Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, մարդատարների համար՝ դժվարանցանելի: Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն անցանելի է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում (բուք է, մառախուղ և մերկասառույց):
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները: Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին մերկասառույց է: Երևանում, «Սարավան-Զանգեր» հատվածում (մառախուղ և բուք), Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: