Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 11000-ի, 259-ը մահացել են, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 9692 վարակվածի և մահվան 213 դեպքի մասին: Մեկ օրում հաստատվել է հիվանդության 2102 դեպք: Գրանցվել է կորոնավիրուսով վարակման կասկածանքով 17988 դեպք: