Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով՝ լուծել ՍԴ ճգնաժամը՝ ֆեյսբուքում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Մինչ այս պահը կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների՝ ՎՀ-ը նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր և այս սկզբունքը պետք է պահպանել։ Որպես համազեկուցողներ՝ մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015-ի սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,-գրել է նախարարը: