Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իշխանության ներկայացուցիչները ողջունում են ԵԽԽՎ տեքստը, որտեղ համազեկուցողները խայտառակում են Փաշինյանին ու իր քաղաքական թիմը

Իշխանության ներկայացուցիչները ողջունում են ԵԽԽՎ տեքստը, որտեղ համազեկուցողները խայտառակում են Փաշինյանին ու իր քաղաքական թիմը
01.02.2020 | 14:21

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում անդրադարձել է ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը: Նա նշել է, որ իշխանության ներկայացուցիչները հերթով ողջունում են ԵԽԽՎ-ում տարածված այն տեքստը, որտեղ համազեկուցողները խայտառակում են Փաշինյանին ու իր քաղաքական թիմը՝ ՍԴ-ի դեմ սանձազերծած այս արշավի համար։ Նա ընդգծել է, որ սա արդեն լուրջ խնդիր է, իսկ իշխանության ներկայացուցիչները՝ կույր են ցանկացած տիպի քննադատության հանդեպ։ Սակայն այն, որ Հայաստանն այս ամենի ներքո իջնում, հավասարվում է աշխարհի ամենահետամնաց, բռնատիրական ռեժիմներին, ըստ Մելիք-Շահնազարյանի, Փաշինյանին ու իր թիմակիցներին ընդհանրապես չի հետաքրքրում։


«Եվ ուրեմն ի՞նչ անել։ Ես արդեն չգիտեմ։ Բովանդակային բանավեճի տեսակետից Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը վաղուց են ջախջախվել թե՛ քաղաքական, թե՛ իրավական և թե՛ բարոյական տիրույթներում։ Բայց նրանք խնդիր չունեն՝ սեռն էլ կփոխեն ու էլի կշարունակեն իրենց գործը։ Ի՞նչ լեզվով խոսել այս մարդկանց հետ։ Իսկապես չգիտեմ»,- նշել է նա:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ