Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թրամփի` պաշտոնանկության քվեարկությունը փետրվարի 5-ին

Թրամփի` պաշտոնանկության քվեարկությունը փետրվարի 5-ին
01.02.2020 | 14:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտոնանկության գործով գլխավոր քվեարկությունը փետրվարի 5-ին է, Սենատում: Փետրվարի 3-ին հաջորդ լսումներն են: Փետրվարի 1-ին Սենատը քվեարկել է գործին նոր վկաներ չներգրավելու օգտին: Նոր վկաներ կանչելու նախաձեռնությունը պատկանում էր դեմոկրատներին, սակայն ձայների 51:49 հարաբերակցությամբ առաջարկը մերժվել է:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ