ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ կկայանա, երբ «հարմար ժամանակ» կլինի: ABC-ին հարցազրույցում մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խոսքերը, որ պատրաստակամություն էր հայտնել «հենց վաղը մեկնել Վաշինգտոն», բայց միայն կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով, Պոմպեոն ընդգծել է. «Նրանք երկուսն էլ զբաղված մարդիկ են: Երբ կգա պահը, մենք հնարավորություն կստեղծենք, որ Զելենսկին և Թրամփը հանդիպեն: Կամ ինչ-որ մի վայրում տեղի կունենա այդ հանդիպումը, կամ ԱՄՆ նախագահը կմեկնի Կիև, կամ էլ Զելենսկին կժամանի Վաշինգտոն»,- ասել է Պոմպեոն: