ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատական դեպարտամենտից։
Վահե Միսակյանը 2017-ից եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2019-ի վերջին նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Helpcourt հարթակում նրա վարկանիշը 15 է։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։