Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ընկերությանը հրավիրել է մասնակցելու Սևծովյան շելֆի մշակմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Ուկրաինայի գլխավոր դաշնակիցը: Նա շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին՝ Nord Stream 2-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար: