Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մինսկը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում

Մինսկը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
01.02.2020 | 22:20

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Պոմպեոն Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել «իրական առաջընթաց ապահովել ամերիկա-բելառուսական հարաբերություններում»: «Մենք համոզված ենք, որ միասին կարող ենք բոլոր ուղղություններով իրական առաջխաղացում ապահովել մեր հարաբերություններում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Բելառուսի նախագահը գովեստով է խոսել հանդիպման մասին: «Շատ լավ է, որ դուք համարձակվեցիք Մինսկ այցելել, չնայած Բելառուսի և ԱՄՆ-ի հարաբերություններում անցյալի թյուրիմացություններին», - ասել է Լուկաշենկոն:
Պոմպեոյի այցը պատմական է համարվում, քանի որ վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարն ավելի քան 25 տարի առաջ է այցելել Մինսկ: 1994-ին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերն ուղեկցել է Բելառուս մեկնած նախագահ Բիլ Քլինթոնին: 2019-ի օգոստոսին Լուկաշենկոյի հետ Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը:
Լուկաշենկոն ասել է, որ «Մինսկը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»: Մինսկում դրական են համարում, որ ի շարս մի քանի երկրների՝ Բելառուսի նկատմամբ ևս պետք է սահմանվեր ԱՄՆ այցելելու արգելք, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է այդ քայլից:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ