Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պաղեստինը խզում է բոլոր կապերն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ

Պաղեստինը խզում է բոլոր կապերն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ
01.02.2020 | 22:21

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ խզում է բոլոր կապերն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ այդ թվում անվտանգության հարցերում: Պաղեստինը որոշումն ընդունել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի ծրագրի կապակցությամբ՝ Աբասը Կահիրեում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ծրագիրը «հակասում է իսրայելցիների և պաղեստինցիների համաձայնությանը, որը կնքվել է 1993 թվականին Օսլոյում»: «Ես երբեք չեմ ընդունի այդ գործարքը, ես երբեք չեմ համաձայնի պատմության մատյանում գրանցվել որպես Երուսաղեմը ծախող ղեկավար», - ասել է Մահմուդ Աբասը: Արաբական լիգայի երկրները Պաղեստինի խնդրանքով են Կահիրեում համաժողով գումարել:
Եգիպտոսը Պաղեստինին և Իսրայելին հորդորում է «մանրամասն վերլուծել ամերիկացիների առաջարկը և վերականգնել գրավյալ տարածքներում անկախ և ինքնիշխան պետություն կայացնելու պաղեստինցիների օրինական իրավունքը»:
Հորդանանը դատապարտել է Իսրայելին Պաղեստինի տարածքների գրավման կապակցությամբ և հայտնել է, որ պաշտպանում է 1967-ի սահմաններում անկախ Պաղեստինի պետություն ստեղծելու գաղափարը: 1967-ի դրությամբ Հորդանանի արևմտյան ափը և Երուսաղեմի արևելյան հատվածը համարվել են պաղեստինյան տարածք:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ