Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արարատի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

Արարատի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք
01.02.2020 | 22:23

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեն ու դանակներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկով» ինքնաձիգների, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։


Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ