Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱԳՆ. Մենք աշխատում ենք չինական կողմի հետ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը

ԱԳՆ. Մենք աշխատում ենք չինական կողմի հետ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը
01.02.2020 | 22:26

ԱԳՆ Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Հանրային ՀԸ-ին նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ տեղեկացնում է ԱԳՆ-ն:


«ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաեւ նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։ Նախնական հարցը քննարկվել է մեր չին գործընկերների հետ, եւ իրենք, անշուշտ, հարգանքով կվերաբերեն որեւէ նման որոշման»,- ասել է Հովհաննիսյանը։
Չինաստանից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համատեքստում Արեգ Հովհաննիսյանը նշել է. «Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք նաեւ չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը»։

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ