Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի՝ մերկասառույց է: Շիրակի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սյունիքի և Կոտայքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Ռուսական կողմում կան 240 բեռնատար և 120 մարդատար ավտոմեքենաներ: