Ֆիլիպիններում արձանագրվել է Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտնում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ 44-ամյա չինացին եկել էր համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքից:
Տղամարդը մահացել է Մանիլայի հիվանդանոցներից մեկում: Նախքան Ֆիլիպիններ գալը նա արդեն վարակված է եղել: Չինացին հոսպիտալացվել է հազով, բարձր ջերմությամբ և կոկորդի ցավով: Այնուհետև նրա մոտ թոքաբորբ է սկսվել:
Վարակը տարածվել է աշխարհի ավելի քան քսան երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Շվեդրիայում, Ճապոնիայում: