Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չինաստանում H5N1 խմբի մահացու թռչնի գրիպի բռնկում է գրանցվել

Չինաստանում H5N1 խմբի մահացու թռչնի գրիպի բռնկում է գրանցվել
02.02.2020 | 14:15

Չինաստանը հաղորդել է Հունան նահանգում H5N1 խմբի մահացու թռչնի գրիպի բռնկման մասին: Հունան նահանգը գտնվում է նոր տեսակի կորոնավիրուսի էպիկենտրոնի՝ Հուբեյ նահանգի հարավային սահմանին: South China Morning Post-ը, հղում անելով գյուղատնտեսության նախարարությանը, գրում է, որ գրիպի բռնկումը տեղի է ունեցել Շաոյան քաղաքի Շուանցին շրջանի ֆերմաներից մեկում:


«Ֆերման 7850 հավ ունի, 4500-ն այդ վարակի հետևանքով սատկել է: Տեղի իշխանության ներկայացուցիչների տվյալներով՝ բռնկումից հետո 17828 գլուխ թռչուն է մորթվել»,- ասվում է հայտարարությունում: H5N1 վիրուսով մարդու վարակման դեպք Հունան նահանգում չի գրանցվել:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ