Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լոնդոնում բացվել է Եվրամիության դեսպանությունը

Լոնդոնում բացվել է Եվրամիության դեսպանությունը
02.02.2020 | 14:44

ԵՄ-ն Brexit-ից անմիջապես հետո հայտարարել է Լոնդոնում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության բացման մասին՝ ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարության մեջ: Դեսպանությունը կղեկավարի պորտուգալացի դիվանագետ Ժուան Վալե դե Ալմեյդան:

Դիվանագիտական առաքելությունն աշխատանքը սկսում է այսօրվանից, տեղակայվել է Լոնդոնում Եվրահանձնաժողովի նախկին ներկայացուցչության տարածքում: Դիվանագիտական գործառույթներից բացի ԵՄ պատվիրակությունը կհետևի Brexit-ի համաձայնագրի իրագործմանը:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ