Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լոնդոնը որոշել է շանտաժի ենթարկել Եվրամիությանը՝ Brexit-ից հետո

Լոնդոնը որոշել է շանտաժի ենթարկել Եվրամիությանը՝ Brexit-ից հետո
02.02.2020 | 14:46

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կաբինետը որոշել է շանտաժի ենթարկել Եվրամիությանը՝ Brexit-ից հետո: Նա պատրաստել է ծրագրեր ԵՄ-ից բոլոր ապրանքների վրա մաքսային և սահմանային վերահսկողություն սահմանելու վերաբերյալ, որ հետագա պայմանավորվածության մեջ հասնի լավագույն պայմանների՝ հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով կառավարության բարձրաստիճան աղբյուրին: Նրա խոսքով՝ բացառապես նման ստուգումների ռիսկը հաղթաթուղթ կդառնա առաջիկա բանակցությունների ժամանակ, որոնք մինչև տարեվերջ պետք է ավարտվեն նոր առևտրային պայմանագրով: Եթե կողմերը համաձայնության չգան, Մեծ Բրիտանիայի սահմանին կսկսեն ստուգել բոլոր արտահանվող հռչակագրերը,անվտանգության հռչակագիրը, անասնաբուժական հավաստագրերը և այդ բնույթի այլ փաստաթղթեր: Այդպիսի գործողությունները, պարբերականի զրուցակցի գնահատականներով, կհանգեցնի սահմանային ծառայությունների ծանրաբեռնվածության, սակայն կառավարությունը պատրաստ է գնալ դրան:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ