Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը հայտնել է, որ վերջերս Մինյա գավառում հայտնաբերված սարկոֆագները պատկանել են գերագույն քրմուհուն՝ հաղորդում է Le Figaro-ն: Հետազոտողները պարզել են, որ մի քանիսում ննջում են իմաստության աստված Տոտայի մնացորդները: Սարկոֆագներից մեկը նվիրված է փարավոնների պաշտպան Հորուս աստծուն: Հնագետները հայտնաբերել են նաև Ուշեբտիի 10 000 հախճապակե պատկերներ, որոնք ընդունված էր դնել մահացողի կողքին, 700 համայիլներ՝ սրբազան բզեզի տեսքով (մի մասը մաքուր ոսկուց էին), մեկը՝ թևավոր կոբրայի տեսքով, թաղման ամաններ, որոնց մեջ եգիպտացիները պահպանել են զմռսման ժամանակ մահացածների մարմիններից հանված օրգանները: