Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավիթ Հարությունյան. Իշխանությունն աղճատված մեկնաբանություն է տալիս ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը

Դավիթ Հարությունյան. Իշխանությունն աղճատված մեկնաբանություն է տալիս ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը
02.02.2020 | 14:49

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունում հնչած գնահատականները հետևանք են այն զարգացումների, որոնք տեղի են ունենում վերջին ժամանակահատվածում Հայաստանում՝ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այդ փաստաթուղթը գրված է դիվանագիտական լեզվով, որն օգտագործվում է ԵԽԽՎ զեկուցողների կողից: Բնականաբար, պետք է տեսնել, թե որն է հիմնական ազդանշանը, որն այնտեղից գալիս է: Կարծում եմ՝ ազդանշանը այն է, ինչի մասին մենք բազմիցս խոսում ենք, որ այս իրավիճակն անթույլատրելի է, և զարգացումներն ընթանում են սխալ հունով: Անթույլատրելի են ճնշումները դատական իշխանության վրա, որոնք ուղղակի առկա են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:


ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմո Կիլյունենը հուվարի 31-ին հայտարարություն են տարածել՝ Հայաստանի կառավարության և ՍԴ միջև հակադրության վերաբերյալ հայտնելով իրենց մտահոգությունը: «Շատ մտահոգված ենք Հայաստանի պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի ու Սահմանադրական դատարանի նախագահության միջև բարձր լարվածությամբ: Ցանկացած ժողովրդավարական համակարգի համար հակակշիռներին ու զսպումները էական նշանակություն ունեն: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուտները պետք է գործեն օրենքի գերակայության համաձայն և հարգեն այն իրենց արարքներում ու բառերում, ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- նշված է համազեկուցողների զեկույցում:


Դավիթ Հարությունյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս փաստաթուղթը Հայաստանի համար: «Թե որն է հետևանքը, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել: Իհարկե, կարելի է բացարձակապես անտեսել Եվրոպայի խորհրդի ցանկացած պահանջ: Բայց արդյոք մեր ճանապարհը դա է, արդյոք Հայաստանն ընտրել է զարգացման այդ ուղին: Կարծում եմ, ոչ»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների արձագանքին, Հարությունյանը նշեց, որ լուրջ արձագանք չկա: «Այս պահին ես չեմ տեսնում լուրջ արձագանք՝ հաշվի առնելով այն միակողմանի ու աղճատված մեկնաբանությունն այս փաստաթղթի, որը տալիս են իշխանության ներկայացուցիչները»,- հավելեց նա:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որ ՍԴ ճգնաժամը շուտով կլուծվի: Այդ նպատակով նաև նախաձեռնվել են սահմանադրական փոփոխություններ, կազմավորվում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: «Իրականում որևէ սահմանադրական ճգնաժամ չկա, որը պետք է հանգուցալուծվի: Եթե ենթադրում են, որ սահմանադրական ճգնաժամն ուղղակի այն է, որ ՍԴ-ն գործում է անկախ, ես կարծում եմ՝ դա ճգնաժամ չէ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ