Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վաղը մտադիր է Եվրամիությանը նախազգուշացնել, որ Լոնդոնը տնտեսական համագործակցույան շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում զիջումների մտադրություն չունի: Վաղը Ջոնսոնը ելույթ կունենա գործարար շրջանակների, օտարերկրացի դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հավաքում:
Ըստ պահպանողական կուսակցության մի աղբյուրի, վարչապետը նկատել կտա, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում «Եվրամիության ընդհանուր օրենքների և նորմերի հետ համաձայնեցնել բրիտանական իրավական ակտերը»: Բրիտանիան ցանկանում է Եվրամիության հետ կնքել ազատ առևտրի այնպիսի պայմանագիր, ինչպիսին միությունը ժամանակին ստորագրել է Կանադայի կամ Ավստրալիայի հետ:
Այդօրինակ պայմանագիրը կողմերին գրեթե ամբողջությամբ ազատում է հարկերից և տուրքերից: «Եթե չհաջողվի՝ Լոնդոնը պատրաստ կլինի ԵՄ-ի հետ առևտուր անել ոչ ձեռնտու պայմաններով, բայց զիջումների չի գնա»,- ասել է անանուն աղբյուրը: