Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԿԳՄՍ նախարարությունում անհետացել է պարգևատրման համար նախատեսված 10 միլիոն դրամ

ԿԳՄՍ նախարարությունում անհետացել է պարգևատրման համար նախատեսված 10 միլիոն դրամ
02.02.2020 | 20:03

Yerkir.am-ի խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Գարեգին Գաբրիելյանից.
«ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են և այդպես էլ չեն հասել հասցեատերերին:


Լեզվի կոմիտեի աշխատակիցները Ամանորի նախօրեին նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փորձելով նրանից ստանալ այդ առեղծվածային փաստի պատասխանը: Սակայն կառավարությունից նրանց նամակն ուղարկվեց ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից էլ` Լեզվի կոմիտե և ի վերջո առանձին գրությամբ նրանց հայտնեցին, թե ճիշտ է, գումարը եղել է, բայց այն հանկարծ սպառվել է: Թե որտեղ է սպառվել, ով է սպառել, ինչ նպատակի համար է սպառվել` այս հարցերն այդպես էլ իրենց պատասխանը չունեն: Փաստն այն է, որ ինչպես նախարարության պատասխանատուները, այնպես էլ Լեզվի կոմիտեի ղեկավարները հիմա ամեն ջանք գործադրում են, որ հարցը փակվի և խնդրի մասին այլևս չբարձրաձայնվի: Իսկ Կոմիտեի թալանված աշխատակիցները այլևս ոչ թե պարգևատրում են ուզում, այլ ընդամենը իմանալ` ի վերջո ո՞վ է գրպանել իրենց գումարները»:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ