Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ն փոխել է այցագրերի տրամադրման կարգը

ԵՄ-ն փոխել է այցագրերի տրամադրման կարգը
02.02.2020 | 20:04

Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը, այժմ այցագիր ստանալու համար կարելի է դիմել մեկնելուց ոչ թե երեք, այլ վեց ամիս առաջ:
Փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել բնակության երկրում, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով: Ամեն 59 ամիսը մեկ անհրաժեշտ է անձամբ ներկայանալ հյուպատոսական վարչություն մատնահետքերը թողնելու համար:


Փոփոխությունների արդյունքում այցագրային լավ պատմություն ունեցողները հնարավորություն կստանան աստիճանաբար ավելացնել այցագրի վավերականության ժամկետը: Փոփոխությունները կսահմանափակեն ապօրինի միգրացիան և կթեթևացնեն այցագրերի ստացումը զբոսաշրջիկների, առևտրականների և գործարարների համար: Փոփոխությունները տարածվելու են բոլոր 105 երկրների համար, որոնց քաղաքացիները ԵՄ մուտք գործելու համար այցագրի կարիք ունեն:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ