Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ղազախստանում Պոմպեոն խոսել է ԱՄՆ-ի հետ համագործակցելու առավելությունների մասին

Ղազախստանում Պոմպեոն խոսել է ԱՄՆ-ի հետ համագործակցելու առավելությունների մասին
02.02.2020 | 20:05

Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը լավագույն արդյունք կբերի ցանկացած երկրի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղազախստանում: Նրա խոսքով, Ղազախստանն առևտրային գործընկերների ազատ ընտրության իրավունք ունի, բայց ԱՄՆ-ի հետ համագործակցությունը մի քանի առավելություն ունի: Ամերիկյան ընկերությունների հետ գործընկերությունը երաշխավորում է աշխատատեղերի ստեղծում, պայմանագրերի թափանցիկություն, հավասար պարտավորություններ և աշխատանքի որակ: «Հենց այսպես է գործում ամերիկյան համակարգը»,- հավելել է Պոմպեոն: Որպես օրինակ նա նշել է ամերիկյան Tyson Foods ընկերության հետ պայմանագիրը, որի իրականացումը կօգնի զարգացնել Ղազախստանի գյուղատնտեսության ոլորտը: «Բացի այդ, ամերիկյան խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Chevron-ը և ExxonMobil-ը, կշարունակեն ներդրումներ կատարել նավթի և գազի ոլորտում և ձեր ապագայում: Նրանք Ղազախստանի քաղաքացիներին ապահովում են աշխատատեղերով և օգնում ձեր արտադրանքի արտահանման հարցում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ