Թուրքիայի ռազմական տեխնիկայի նոր զորասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը՝ հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնին: Կենտրոնի տվյալներով՝ զորասյունը կազմված է 40 միավոր զրահատեխնիկայից, այդ թվում՝ տանկերից, ռազմական ու լոգիստիկ տեխնիկայից և զինծառայողներից: Զորախումբը շարժվում է հարավային ուղղությամբ, դրա նշանակման կետը անհայտ է: