Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պաշտպանել է Պաղեստինի դիրքորոշումը և մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով՝ լրագրողներին հայտարարել են արաբական երկրների ԱԳՆ ղեկավարները: Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ-Մալիքի խոսքով՝ նախարարները «համաշխարհային հանրությանը կոչ են արել գործ չունենալ այս անարդարացի ծրագրի հետ»: «Մենք կհասնենք աջակցության Իսլամական համագործակցության կազմակերպության, Աֆրիկյան միության և Չմիացման շարժման կողմից»,- հավելել է նա: ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը հայտարարել է, որ «որոշումն ընդունվել է բոլոր արաբական պետությունների կողմից, և կհանգեցնի նրան, որ «դարի գործարքը» կմերժվի»: Ամփոփիչ կոմյունիկեի տեքստում ծրագիրը կոչվում է «ամերիկա-իսրայելական»: