Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արամ Սարգսյան. Բանակը հասարակության հայելին է՝ լավի ու վատի խտացված դրսևորումներով

Արամ Սարգսյան. Բանակը հասարակության հայելին է՝ լավի ու վատի խտացված դրսևորումներով
02.02.2020 | 20:09

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Խորապես կիսում եմ զոհված զինծառայողների հարազատների ցավն ու կսկիծը: Եթե բանակում 18-19 տարեկան պատանիների վեճը ավարտվում է ինքնասպանությամբ կամ սպանությամբ, մեղավորը առաջին հերթին զորամասի սպաներն են: Ու կապ չունի կալանավորվածը ու՞մ որդին է։ Կա՞, թե՞ չկա անմեղության կանխավարկած Հայաստանում: Իսկ ընդհանրապես բանակը հասարակության հայելին է՝ լավի ու վատի խտացված դրսևորումներով»:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ