Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը՝ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել», - հավելել է նախարարը իր ֆեյսբուքյան էջում։