Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կիևը համաձայն չէ Boeing-ի կործանման համար Թեհրանի փոխհատուցմանը

Կիևը համաձայն չէ Boeing-ի կործանման համար Թեհրանի փոխհատուցմանը
03.02.2020 | 13:11

Իրանի իշխանություններն առաջարկել են 80-հազարական դոլար վճարել Թեհրանի մերձակայքում Boeing-ի աղետի հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ТСН. Շաբաթ» հեռուստածրագրին հարցազրույցում:

«Նրանք միանգամից 80 հազար դոլար առաջարկեցին յուրաքանչյուր ընտանիքի համար, բայց մենք չհամաձայնեցիք: Ինձ թվում է, որ դա քիչ է: Երբ մահացածի կինն ասում է, որ ամուսինը միակ կերակրողն էր, և ինքը աշխատանք չունի, իսկ երեխան պետք է ինստիտուտ ընդունվի, 80 հազար դոլարը բավարար չէ», - ասել է Զելենսկին:
Նա ավելացրել է, որ Ուկրաինան մեծ փոխհատուցում կպահանջի Իրանից, բայց գումարը չի հստակեցրել:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ