Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մայքլ Բլումբերգն առաջարկել է հարուստների համար նոր հարկ սահմանել

Մայքլ Բլումբերգն առաջարկել է հարուստների համար նոր հարկ սահմանել
03.02.2020 | 13:17

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության ունեցող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նախընտրական քարոզարշավի շրջանակում հարկային բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել հանրությանը, հայտնում է Bloomberg գործակալությունը: Միլիարդատիրոջ կարծիքով` իր ծրագիրը 10 տարում ամերիկյան բյուջե կբերի լրացուցիչ 5 տրիլիոն դոլար: Այդ գումարը նա առաջարկում է ուղղել կրթությանն ու առողջապահությանը:
Առաջարկությունը ներառում է հարուստների համար նոր տեսակի հարկի ներմուծում: Բլումբերգն առաջարկել է 5%-ի չափով հավելյալ հարկ գանձել այն միլիարդատերերից և խոշոր ընկերություններից, որոնց տարեկան եկամուտը 5 միլիոն դոլարից ավելի է: Այդ միջոցը, ըստ միլիարդատիրոջ շտաբի գնահատականների, կազդի ԱՄՆ-ում հարկ վճարողների 0,1%-ից պակասի վրա:


Բլումբերգի նախաձեռնություններից է նաև չեղարկել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած բարեփոխումները, քանի որ «ոչ թե կրճատում, այլ ամրապնդում են անհավասարությունը»:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ