Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իդլիբում թուրք 4 զինծառայող է մահացել, 9՝ վիրավորվել

Իդլիբում թուրք 4 զինծառայող է մահացել, 9՝ վիրավորվել
03.02.2020 | 13:18

Փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ ունի՝ տեղեկացնում է «Անադոլուն»՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:


Թուրքական բանակի 4 զինծառայող է մահացել, 9 զինծառայող վիրավորվել է:
Թուրքական այս զորախումբն Իդլիբ է ուղարկվել «բախումները կանխելու նպատակով»: Թուրքական զինված ուժերը պատասխան կրակ են բացել սիրիացիների ուղղությամբ: Սիրիական Իդլիբում թուրք զինծառայողների մահը սիրիական կառավարական բանակի հետ բախումներից հետո անպատասխան չի մնա, հայտնում է RT- ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին: «Անմիջապես պատասխան է տրվել այս հարձակմանը, որը հակասում է Իդլիբի համաձայնագրին: Մեր զինվորների արյունը առանց վրեժխնդրության չի մնալու, դրա համար մեղավորները պատասխան են տալու», - RT- ն մեջբերում է Քալընի խոսքերը:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ