Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կազմալուծվել մի քանի պետությունների: Կիևին քաղաքական համակարգի շտկում է անհրաժեշտ, առանց որի պետության ամբողջականությանը վտանգ կսպառնա:
«Ոչ միայն գողեր կլինեն, այլ անջատողականություն կլինի, Ուկրաինան իսկապես կսկսի կազմալուծվել»,- հայտարարել է Սահակաշվիլին ուկրաինական հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ տեղի մեծահարուստները երկրի տարբեր շրջաններում «հարստացել են և իրենց մասնավոր բանակներն են ստեղծել»: «Այդ մարդիկ հենց այնպես ոչ մի տեղ չեն գնում, նրանք ենթակառուցվածքներ են պատրաստում, որպեսզի Ուկրաինան վերածվի ևս հինգ «Ուկրաինաների»,- եզրափակել է Սահակաշվիլին: