Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ամրամ Մակինյան. Փոփոխություններ «ԱԺ կանոնակարգում»՝ հակառակ Սահմանադրության

Ամրամ Մակինյան. Փոփոխություններ «ԱԺ կանոնակարգում»՝ հակառակ Սահմանադրության
03.02.2020 | 13:22

Կցանկանայի լսել քաղաքական իշխանության «հիմնավորումները», թե որքան է նշված «երկքայլային պարզունակ կոմբինացիան» համապատասխանում ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների վերջին հայտարարությանը, Facebook- ում գրել է ՍԴ նախագահի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը:

«Իմ քայլը» խմբակցության «իրավական գիգանտների» նախագծած «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» փաստական նկարագրություն՝
1. Քայլ առաջին՝ հնարավորինս կարճ ժամկետում «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարում՝ նախատեսելով Աժ-ին իրավասությունն առանց ՍԴ համաձայնության իրականացնելու սահմանադրական փոփոխություններ՝ ի հակառակ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության։
2. Քայլ երկրորդ՝ «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելու անմիջապես հետո սահմանադրական փոփոխությունների ընդունում՝ փոփոխելով Սահմանադրության 213-րդ հոդվածը և նախատեսելով նոր ՍԴ-ն ստեղծում՝ ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի և այն հանգամանքի, որ Սահմանադրության «եզրափակիչ և անցումային» դրույթներում հնարավոր չէ իրականացնել փոփոխություններ։ Սրան զուգահեռ կկատարվեն փոփոխություններ մի շարք օրենսդրական ակտերում՝ նախատեսելով ՍԴ «հին դատավորների» սոցիալական երաշխիքները»:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ