Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրախորհրդի նախագահը կարևորել է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը:
Փաշինյանը և Միշելը մտքեր են փոխանակել հունիսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից իրենց սպասելիքների շուրջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: